Հունիսի 3-ին Լոնգ Այլենդի դատարանը դատապարտել է Լինդսի Լոհանի մորը՝ Դինային, 100 ժամ հասարակական աշխատանքի ու 1 տարով զրկել է վարորդական իրավունքի վկայականից:
Դինա Լոհանը պետք է վճարի նաև 3 հազար դոլար տուգանք: Այդպիսով, նա խուսափել է բանտում հայտնվելուց:
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է 2013թ. անսթափ վիճակում մեքենա վարելու և արագությունը գերազանցելու մեջ:









































