Չինաստանի Շենչժեն քաղաքում գտնվող Dameisha Beach Park լողափը Duanwu Festival փառատոնի 3 օրվա ընթացքում ընդունել է մոտ 480.000 զբոսաշրջիկի: Գրեթե կես մլն այցելուներն իրենցից հետո 362 տոննա աղբ են թողել՝ հայտնում է Daily Mail-ը:
Ներկայումս լողափի ամբողջ 160.000 քմ տարածքը
պատված է սննդի և ըմպելիքների մնացորդներով, այլ աղբով:
Duanwu Festival-ը նշվում է լուսնային օրացույցի հինգերորդ ամսի հինգերորդ օրը: Այն ավանդական տոն է, որի անունը սովորաբար վիշապներ մարմնավորող նավակներով մրցույթի պատճառով թարգմանվում է որպես «Վիշապների նավերի տոն»:







































