Դերասանուհի Նաոմի Ուոթսը դեր է ստացել «Դիվերգենտ» ֆուտուրիստական ֆիլմի շարունակությունում, գրում է The Hollywood Reporter-ը:
Նա կմարմնավորի Էվելինի՝ ֆրանշիզի գլխավոր հերոսներից մեկի մորը:
Ուոթսը կհայտնվի նախագծի բոլոր 3 ֆիլմերում:
Ֆրանշիզը հիմնված է գրող Վերոնիկա Ռոտի համանուն գրքերի վրա:
Նկարահանումը կտևի մինչև սեպտեմբեր:











































