«Գահերի խաղը» սերիալի 4-րդ սեզոնը դիտում է շաբաթական մոտ 18 մլն հանդիսատես, գրում է The Hollywood Reporter-ը: Այդ ցուցադրությունը ներառում է HBO հեռտուստաալիքով ցուցադրված էպիզոդների ցուցադրությունները, կրկնությունները, HBO GO ու HBO On Demand ծառայություններում ցուցադրությունները:
Այդկերպ, «Գահերի խաղը» մոտենում է «Սոպրանո կլանի» 4-րդ սեզոնի ցուցանիշին (18,2 մլն հանդիսատես):
Եթե սերիալը հաղթահարի տվյալ նշագիծը, ապա կդառնա ամենահայտնի սերիալը ցանցի պատմության ընթացքում, նշում է պարբերականը:









































