Skype-ի նախկին ղեկավար Թոնի Բեյթսը նշանակվել է տեսախցիկ արտադրող GoPro-ի նախագահ, գրում է The Wall Street Journal-ը: Իր նոր պաշտոնում նա ուղղակիորեն կենթարկվի ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկոլաս Վուդմանին: Բեյթսը նաև տեղ կունենա GoPro-ի տնօրենների խորհրդում:
Բեյթսը Skype-ը ղեկավարում էր մինչև այդ ծառայության վաճառքը Microsoft կորպորացիային:
GoPro-ի բազանԿալիֆոռնիայում է: Այն արտադրում է տեսախցիկներ, որոնք հաճախ օգտագործվում են էքստրեմալ սպորտի նկարահանման համար: 2013 թվականին ընկերությունը 100 երկրում ավելի քան 3,8 մլն տեսախցիկ է վաճառել:










































