Wednesday, 22 07 2026
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Մեր երեխաներին ուզում են դեբիլացնել. Ալեքսանդր Ամարյան

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` վերջին շրջանում մի շարք երևույթներ տեղի ունեցան, որոնցում ակնհայտ է աղանդավորական տարբեր խմբերի ներկայությունը:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանին նյութական վնաս հասցնելը ֆեյսբուքյան էջում ակտիվ քննարկումների առիթ դարձավ: Մարդիկ դրանից օգտվելով՝ սկսեցին ակտիվորեն քննադատել Հայ առաքելական եկեղեցուն, սկսեցին հաշվել Կոմիտաս վարդապետի գումարները: Ամարյանը սա համարում է աղանդավորական գործունեություն: Վահրամ սարկավագին միասեռականության մեջ մեղադրելու հարցում նույնպես աղանդավորներն անմասն չեն: Ամարյանը նշում է` ցանկացած մարդ կարող է նման բան անել, ցանկացածի անվամբ կարելի է էջ բացել և նրան բոլոր մեղքերը վերագրել, և շատերն էլ, փորձելով սենսացիա գտնել դրանում, այն տարածում են:

Նույն ձեռագիրն է նաև Հունան Համբարյանին բռնաբարության մեջ մեղադրելու փորձը: Թեպետ երիտասարդը կարողացավ ոստիկանության միջոցով ապացուցել, որ ինքը նման փորձ չի կատարել, սակայն հեռարձակված մեկ հաղորդումը շատ ավելի մեծ լսարանի հակառակը համոզեց, պիտակավորումն արդեն արված է: Նույն Համբարյանին նաև «Կյանքի խոսք» աղանդի հետ կապեցին, թեև որևէ առնչություն նա չուներ:

Ամարյանի խոսքով` եթե կրոնական կառույցը հասարակական անվտանգության համար սպառնալիք է, ապա պետք է նրա գործունեությունը սահմանափակել: Նա բերեց Ավետարանչական եկեղեցու կողմից Հայաստան բերված մանկական սննդի օրինակը. այդ սննդի մեջ ՍՊԱԾ-ը բոտուլիզմ և ստաֆիլոկոկ է հայտնաբերել, ուստի դրա վերջին` 12.5 տոննա քանակը թույլ չեն տվել Հայաստան ներմուծել: «Երեխաներին մենք դեբիլացնում ենք, սննդաեղեռն է սա, ամեն սնունդ թողնում ենք` տարածվի»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոսը` վերապատվելի Արմեն Միքայելյանը, ժամանակին Ավետարանչական եկեղեցու ներսում ինքնամաքրման գործընթաց է փորձել սկսել, ինչը չի կարողացել, հետո, երբ եղած խախտումները հրապարակայնացվել են, նրան կարգալույծ են արել, նրա «թիմակիցները» հեռացվել են աշխատանքից: 500 հավատացյալի իրավունք ոտնահարվեց, փաստացի` Արագածոտնի մարզի իրենց կառույցը փակվեց: Միքայելյանը դիմում է գրել ԱԱԽ, պատժամիջոցներ են կիրառվել, պարտադրվել է կանոնադրությունը համապատասխանեցնել օրենսդրությանը:

Միքայելյանը նշում է` ձեռնադրությունը մարդու կողմից չի լինում, եկեղեցու կողմից է լինում, ինքն իրեն շարունակում է համարել եկեղեցու հոգևոր սպասավոր: Ավետարանչականները, ըստ Միքայելյանի, պետություն են պետության մեջ: Հայաստանում և Ղարաբաղում նրանք ունեն 48 գրասենյակ, 40 աղոթատեղի, իսկ Ավետարականն ընդհանրապես աշխատողներ, սպասավորներ չունի: «Եկեղեցին պետք է մաքրվի, ծառայի որպես աղոթատեղի` ըստ Աստվածաշնչի, բիզնես չարվի, մարդու իրավունքները չոտնահարվեն, այն մարդիկ, ովքեր շահով են առաջնորդվում, պետք է տեղ չունենան այնտեղ»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում