Բրյուսելում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Այս մասին գրում է Trend-ը` վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
Իրակլի Ալասանիան (Վրաստան), գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը (Ադրբեջան) և Իսմեթ Յըլմազը (Թուրքիա) քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության նախադրյալները, ինչպես նաև տարածաշրջանում ռազմավարական էներգափոխադրման ենթակառույցների պաշտպանության վերաբերյալ համատեղ զորավարժությունների անցկացումը:
Նախարարներն ընդգծել են, որ եռակողմ համագործակցության խորացումը ուղղված կլինի Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի անվտանգությանը:










































