Գերմանիայի Կարլսրուե քաղաքում Արվեստների և մեդիայի կենտրոնը ցուցադրել է նկարիչ Դայմուտ Շտրեբեի գործը՝ հոլանդացի նկարիչ Վինսենտ վան Գոգի ականջի պատճենը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: 1888 թվականին նկարիչն ընկերոջ հետ վեճից հետո կտրել է սեփական ականջաբլթակը:
Նկարչի եղբոր ծոռից ստացած գենետիկ նյութից ստացվել են կենդանի բջիջներ: Կենդանի հյուսվածքներից ականջը մոդելավորել են 3D-տպիչի օգնությամբ: Brigham and Women’s Hospital հոսպիտալում ստացված ականջը կենդանի վիճակում սնուցող հեղուկով լի թափանցիկ ճամպրուկի մեջ է: Այցելուները կարող են բարձրախոսի միջոցով խոսել ականջի մեջ: Ցուցահանդեսը կտևի մինչև 2014 թվականի հուլիսի 6-ը:








































