Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանն ուժերն է չափելու Սերգեյ Կարյակինի հետ:
Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լևոնը միավորը կիսել էր Սիմեն Ագդեստեյնի հետ, իսկ Կարյակինը ոչ-ոքի էր խաղացել Տոպալովի հետ:
Երևանի ժամանակով 17:30-ից ձեր ուշադրությանը կներկայացնենք Արոնյան – Կարյակին և Կրամնիկ – Կարլսեն պարտիաները՝ ուղիղ հեռարձակմամբ:







































