Էլիզաբեթ ІІ թագուհու համար նոր տոնական կառքը պատրաստվել է Իսահակ Նյուտոնի խնձորենու հատվածներից, Հենրիխ VIII-ի «Մերի Ռուզ» հրամանատարական նավից և սկունսի քարից: Այս մասին գրում է The Daily Express-ը:
Այսպիսով՝ այն իրական «ժամանակի պարկուճ» է և խորհրդանշում է Միացյալ թագավորության պատմությունը՝ ասվում է հրապարակման մեջ: Կառքի ստեղծման գործում կիրառվել են նաև հատվածներ ծովակալ Հորացիո Նելսոնի «Վիկտորյա» ռազմանավից:
Նշվում է, որ սա վերջին 100 տարում կառուցված երկրորդ կառքն է՝ նախատեսված շքերթների համար: Դրա հեղինակը ավստրալացի Ջիմ Ֆրեկլինգթոնն է: Կառքի ստեղծման համար մոտ 10 տարի է պահանջվել:
Այդ կառքով այսօր թագուհին կուղևորվի բրիտանական խորհրդարանի նոր նստաշրջանի բացմանը: Կիրակի օրվանից այն կարելի է տեսնել Բուքինգհեմյան պալատում:









































