ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնումը Եվրոպայում նախատեսում է օգնություն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ելույթ ունենալով Վարշավայում՝ Լեհաստանի մասամբ ազատ խորհրդարանական ընտրությունների 25-ամյակի արարողությանը:
Օբաման հիշեցրել է, որ երեքշաբթի խոսել է նոր նախաձեռնության մասին՝ «ուղղված ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգության ամրապնդմանը և Եվրոպայում դաշինքի զինված ուժերի ներկայության ընդլայմանը»:
«Դա կնշանակի ավելի շատ սարքավորում՝ ճգնաժամի ժամանակ արագ արձագանքման համար, ավելի շատ վարժանքներ և մանևրումներ մեր լրացուցիչ ուժերի պատրաստվածության համար,- ասել է Օբաման:-Դա նաև նմշնակում է ավելի շատ օգնություն Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստաի համար, որոնք կպայքարեն իրենց անվտանգության համար»:
Վարշավայում հանդիսություններ են անցկացվում՝ նվիրված Լեհաստանի խորհրդարանում առաջին մասամբ ազատ ընտրությունների 25-ամյակին: Դրանց մասնակցում են ավելի քան 40 օտարերկրյա պատվիրակություններ: Հյուրերի թվում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի, Չեխիայի, Սլովակիայի Հունգարիայի և Լիտվայի առաջնորդները:









































