Բրիտանացի գիտնականների կարծիքով՝ 100 տարեկանից մեծ մարդկանց համար անհրաժեշտ է բժշկական նոր մեթոդներ մշակել: Այդ մասին հոդված է հրապարակվել PLOS Medicine գիտական ամսագրում:
Հետազոտողների խոսքով՝ միայն Անգլիայում 100 տարեկանից մեծ մոտ 35 000 մարդ կա: Նրանք քիչ չեն նաև Շոտլանդիայում, Ուելսում և Հյուսիսային Իռլանդիայում: Սակայն աշխարհում դեռ չկան այդչափ տարեց մարդկանց համար նախատեսված կոնկրետ բժշկական ծրագրեր և մեթոդներ:
Գիտնականները պնդում են, որ անհրաժեշտ է այդպիսի մեթոդներ մշակել՝ հենվելով տարեց մարդկանց բուժման արդյունքում ստացված տվյալների վրա:
Ըստ հաշվարկների՝ հիմա աշխարհում մոտ 300 000 երկարակյաց կա, իսկ մինչև XXI դարի վերջը նրանք 17 մլնից ավել կլինեն:








































