Սիրիայում նախագահական ընտրությունների ընթացքին հետևած դիտորդները միակարծիք են, որ քվեարկությունը տեղի է ունեցել ժողովրդավարական և դրական մթնոլորտում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Այսօր առավոտյան նրանք հավաքվել էին «Դամա Ռոուզ» հյուրանոցում կլոր սեղանի շուրջ՝ իրենց գնահատականը տալու նախագահական ընտրություններին: Դիտորդների թվում են Ռուսաստանի, Իրանի, Բրազիլիայի, Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի, Տաջիկստանի, Ֆիլիպինների, Ուգանդայի խորհրդարանների անդամներ, ինչպես նաև ներկայացուցիչներ Կանադայից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Պակիստանից, Մալայզիայից և Բահրեյնից:
Ժողովը բացել է Իրանի ներկայացուցիչը, որը ԱՄՆ-ին ու նրա եվրոպացի դաշնակիցներին մեղադրել է երկակի չափորոշիչների քաղաքականության համար, երբ Սիրիայի ժողովրդի ակնհայտ ազատ ընտրությունը կասկածի տակ է դրվում:
Նա ԱՄՆ-ի ներկայացուցչից պահանջել է պարզաբանել պատճառը: Վերջինս իր հերթին խոստացել է հայրենիք վերադառնալուն պես Սիրիայում տիրող իրական վիճակի մասին տեղեկություն հասցնել ամերիկացներին:
Նիստը կեսից շարունակվել է դռնփակ: Արդյունքների մասին դիտորդները խոստացել են մամուլին հայտնել խորհրդակցությունների ավարտից հետո:








































