Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում վաճառել թիմի ավագ Իկեր Կասիլյասի տրանսֆերը:
«Կասիլյասը մեր թիմի ամենաարժեքավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նա ցանկանում է կարիերան ավարտել մեր ակումբում, որի կազմում հանդես է գալիս 9 տարեկան հասակից:
Մենք նրան բաց չենք թողնի: Նրա պայմանագրում կա հրաժարագին՝ 150 մլն եվրո: Անձամբ ես չեմ ցանկանում մեր թիմի որևէ խաղացողի այլ ակումբ տեղափոխության հնարավորություն տալ»,- Պերեսի խոսքերը մեջբերում է El Mundo Deportivo-ն:








































