Թուրքիայի տարածքում ավելի քան 1 մլն սիրիացի փախստական կա, հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեշիր Աթալայը, չորեքշաբթի օրը հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար Անկարան ավելի քան 4 մլն դոլար է հատկացրել:
Հիշեցնենք՝ Սիրիայում 2011 թվականի մարտին սկիզբ առած զինված հակամարտությունն ավելի քան 150 000 մարդու կյանք խլել, ավելի քան 4,2 մլն մարդ փախստական է դարձել Սիրիայի տարածքում, 2,3 միլիոնը փախել է հարևան երկրներ: Սիրիացի փախստականների մեծ մասն ապաստանել են Հորդանանում, Իրաքում, Լիբանանում և Թուրքիայում:








































