Standard & Poor`s վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ռուսական 19 բանկերի վարկանիշային կանխատեսումը: Այս մասին վկայում են գործակալության տվյալները՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
18 բանկերի դեպքում վարկանիշային կանխատեսումը դարձել է կայունից բացասական, իսկ մեկի՝ «Սոյուզ»-ի դեպքում՝ դրականից կայուն: Միևնույն ժամանակ, բանկերի երկարաժամկետ վարկանիշները չեն վերանայվել:
Կանխատեսումը մինչև բացասականի նվազեցված բանկերից են՝ «Վոզրոժդենիեն», «Պետրոկոմերցը», Սանկտ Պետերբուրգի միջազգային բանկը, «Օբրազովանիեն», «Նոտա-բանկը», «Ինտերկոմերցը» և այլ բանկեր:







































