Իսպանիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծի առաջին տարբերակին, որը թույլ է տալիս արքայազն Ֆիլիպին ժառանգել հոր՝ 76-ամյա թագավոր Խուան Կառլոսի գահը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Գահից հրաժարվելու իր որոշման մասին միապետը հայտարարել էր հունիսի 2-ին՝ նման քայլը բացատրելով երիտասարդ սերնդին հնարավորություն տալու ցանկությամբ:
Ինչպես նշվում է՝ արքայազն Ֆիլիպը կարող է թագավոր հռչակվել երկշաբաթյա ժամկետում:








































