Ժամեր շարունակ ծառերից կախվող կոալաները կիրառում են հաստ բները որպես սառնարաններ՝ ջերմության հեռացման համար: Նման եզրակացության են եկել Մելբուռնի համալսարանի գիտնականները, ովքեր ինֆրակարմիր տեսախցիկով նկարահանել են 30 պարկավոր արջերի, որոնք բնակվում են քաղաքից արևելք:
«Մենք նկատել ենք, որ որոշ ծառերի բներ կարող են շոգ եղանակին ավելի քան 5 աստիճանով սառը լինել մթնոլորտային ջերմաստիճանից»,- ասել են նրանք՝ փոխանցում է Biology Letters-ը:
Հետազոտողները ցույց են տվել, որ շոգին կոալաները նախընտրում են կախվել ակացիաներից, ոչ թե նիվենիներից:











































