Հավելվածները, որոնք որպես վճարում ընդունում են վիրտուալ արժույթը, կարող են շուտով հայտնվել Apple կորպորացիայի ցանցային խանութում: Այս մասին հայտնում է BBC-ն:
Դեռևս հաստատված չէ վիրտուալ արժույթների ցուցակը, սակայն փորձագետների կարծիքով՝ առավել մեծ շանսեր ունի բիտքոինը:
Այս որոշումն արտացոլում է ամերիկյան կորպորացիայի դիրքորոշման զգալի փոփոխությունը, որը մինչ այդ մերժել էր իր հավելվածներում վիրտուալ արժույթի կիրառման գաղափարը:
Նման հավելվածների շարքին են դասվում Gliph-ը, CoinJar-ը, Coinbase-ը, Blockchain-ը և այլք:
Ի տարբերություն Apple-ի՝ Google-ն ավելի բաց քաղաքականություն է վարում:
Միևնույն ժամանակ արբանյակային հեռուսստատեսության Dish ընկերությունը նույնպես հայտնել է վճարումները բիտքոինով ընդունելու համաձայնության մասին:
Այսօր 1 բիտքոինն արժե 650 դոլար:









































