Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը CFDA նորաձևության մրցանակաբաշխությանը Ռիհաննայի կրած հագուստն է, գրում է Spletnik.ru-ն:
Ռիհաննան մեզ երևակայելու ոչ մի հնարավորություն չի տալիս, նրա զգեստը տիրոջ մասին ամեն ինչ պատմում է: Նշենք, որ նա զգեստը լրացրել է մորթե մանթոյով, երկար ձեռնոցով, իսկ կերպարը լրացրել է բարձրակրունկ ոսկեգույն բոկոտիներով:
Ռիհաննայի զգեստի հեղինակը, որը հատուկ նրա համար ստեղծել է այս արարողության համար, դիզայներ Ադամ Սելմենն է: Թափանցիկ զգեստը զարդարում են Swarovski 216 հազար բյուրեղներ:
Հիշեցնենք, որ Ռիհաննայի ջանքերը իզուր չեն անցել, քանի որ հենց այս զգեստով էլ նա ստացել է CFDA-ի «Ոճի տիպար» մրցանակը: Արարողությունից հետո կարծիքները բաժանվել են, արդյոք արժանի էր նա մրցանակին:
Ով գիտե, միգուցե Ռիհաննայի զգեստի շնորհիվ նոր տենդենցներ առաջ գան՝ շքեղ թափանցիկ զգեստներ: Կամ նորաձև հասարակությունը մեկ այլ վճիռ կայացնի՝ «Թագուհին մերկ է»:










































