Ամերիկացի երգչուհի Մադոննան հրապարակել է հոր՝ Սիլվիո Էնթոնի «Թոնի» Չիկոնեի լուսանկարը և պարծեցել է, թե ինչ տաղանադավոր է իր կրտսեր որդին՝ Դևիդը: Լուսանկարն ու տեսանյութը 55-ամյա աստղը տեղադրել է Instagram-ի իր էջում, գրում է lady.ru-ն:
Լուսանկարներից մեկում երգչուհու հայրը թոռան՝ Մադոննայի որդի Ռոկոյի հետ միասին կանգնած է լողափին:
Մյուս լուսանկարում տղան ուսերին է պահել շանը՝ Օլգային:
Երգչուհին հրապարակել է նաև Դևիդի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ տղան կիթառ է նվագում և պարում է Մայքլ Ջեքսոնի ոճով:










































