Նոր OS X 10.10 (Yosemite)-ի` Mac համակարգիչների համար նոր օպերատիվ համակարգի թեստավորմանը կարող են մասնակցել ոչ միայն մշակողները, այլև շարքային օգտատերերը: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել OS X Beta Program կայքում, հայտ ներկայացնել և սպասել հրավիրվելուն: Նորույթը փորձարկելու հնարավորություն կունենա մեկ միլիոն մարդ, գրում է Hitech.vesti-ն:
«OS X Beta Program-ին միանալու համար ուղղակի մուտք գործեք ձեր Apple ID-ի էջի միջոցով: Երբ բեթա տարբերակը պատրաստ կլինի, դուք կստանաք հրավիրելու կոդը, որը թույլ կտա Mac App Store-ից ներբեռնել OS X Yosemite: Եթե սխալի հետ առնչվեք, որը պետք է ուղղել, հայտնեք այդ մասին Apple-ին` «հետադարձ կապի օգնականի»-ի միջոցով»,- ասվում է ընկերության կայքում:








































