lady.ru-ն շարունակում է ներկայացնել amfAR 21st Annual Cinema Against AIDS բարեգործական միջոցառմանը աստղային զգեստներն ու դիմահարդարումը: Միջոցառումը կայացել էր Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Այս անգամ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պաստելային երանգների զգեստներ՝ բաց վարդագույնից մինչև բաց երկնագույն: Այդ միջոցառմանը իրենց զգեստների համար նման գույներ են ընտրել Քայլի Մինոուգը, Հայդի Քլումը, Իրինա Շեյքը, Ջեյն Ֆոնդան, Այշվարիա Ռայն ու Իզաբել Գուլարը, Ջեսիկա Հարթն ու Լիու Վենը, Փերիս Հիլթոնն ու Շանել Իմանը ու այլք:
Հետաքրքիր դիմահարդարմամբ աչքի էին ընկել Շերոն Սթոունը, Հայդի Քլումը, Իրինա Շեյքը, Մարիոն Կոտիյարը, Փերիս Հիլթոնն ու Միլա Յովովիչը, Դիտա Ֆոն Թիզն ու Նիկոլ Շերզինգերը, Կոնչիտա Վյուրսթն ու Կարլա Բրունին:









































