Մտադրություն կա Սիրիայում նախագահական ընտրություններից հետո ձևավորել կոալիցիոն կառավարություն՝ ընդդիմության մասնակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մտադրություն կա Սիրիայում ընտրություններից հետո ստեղծել կոալիցիոն կառավարություն, այդ թվում ընդդիմության մասնակցությամբ,- ասել է նա:- Այլ հարց է, թե դա որ ընդդիմությունն է՝ ներքին, լիբերալ, նոյալ: Կտեսնենք: Նայած՝ թե որ ընդդիմությունը կլինի. ընդդիմությունը շատ տարբեր է»:
Բոգդանովը նշել է, որ առայժմ իրեն հայտնի չէ, թե ով է լինելու ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնացի պաշտոնում փոխարինելու Լախդար Բրահիմիին:








































