ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Ռուսասատնի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Պյոտր Պորոշենկոյի հետ:
Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, Օբաման ասել է, որ անպայման դա կառաջարկի Պուտինին Ֆրանսիայում հանդիպմանը:
Օբամայի խոսքով՝ «Պուտինը պետք է խոստովանի, որ ընտրությունները եղել են օրինական. դա կթեթևացնի Ուկրաինայի իրավիճակը կարգավորումը»:
Հիշեցնենք, հունիսի 4-ին Օբաման Վարշավայում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:










































