Ստեղծվել է լողազգեստների հատուկ հավաքածու՝ նախատեսված կրծքի վիրահատություն արած կանանց համար, հայտնում է bigpicture.ru-ն:
Դրանք ցուցադրում են հենց հեռացված կուրծքը, որը վիրահատությունից հետո շատերը ամաչում են ցուցադրել:
Էլինա Հալթունենը լուսանկարիչների հետ որոշել է ստեղծել անսովոր լողազգեստներ՝ մեկ կուրծք ունեցող կանանց համար, դրանք անվանելով «մոնոկինի»:
Դրանք լողազգեստներ են կանանց համար, որոնք չեն ամաչում իրենց մարմնից: Դրանք համարձակ, վստահ կանանց համար նախատեսված լողազգեստներ են:









































