Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք է մեծացնեն իրենց ռազմական ծախսերը: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտնել է հարցազրույցում, որը հրապարակվել է Die Welt թերթում:
Անցած 5 տարիներին ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, առաջին հերթին՝ եվրոպականները, կտրուկ կրճատել են այդ նպատակներին հատկացվող ծախսերը, մի շարք դեպքերում ընդհուպ մինչև 40 տոկոս՝ նշել է Ռասմուսենը:
Սակայն այժմ «նոր իրավիճակ է ստեղծվել անվտանգության ոլորտում»՝ կարծում է Ռասմուսենը: Նրա խոսքով՝ այդ պայմաններում դաշինքը պետք է ունենա իրական հնարավորություններ՝ պաշտպանական հզորության ապահովման համար:
«Անվտանգությունը մեր բարեկեցության հիմքն է»,- կարծում է քաղաքական գործիչը:









































