Թաիլանդում բողոքի ակցիաների մասնակիցները սկսել են օգտագործել ժեստ «Սոված խաղեր» ֆիլմից, գրում է The Washington Post-ը: Ֆիլմում ձեռքի 3 մատները ծալած բարձրացրած ձեռքի նշանով բնակիչները, մասնավորապես, հրաժեշտ են տվել հաստատ մահվան գնացող տրիբուտներին: Այն նաև օգտագործվել է որպես համերաշխության խորհրդանիշ, նշում է թերթը:
Թաիլանդում այդ ժեստի օգնությամբ ցուցարարներն արտահայտում են երկրի ներկայիս խշխանություններին ընդդիմանալու իրենց պատրաստակամությունը:








































