YouTube-ի TheFineBros ալիքի օգտատերերը, ովքեր մասնագիտացել են տարբեր հին երևույթների ու առարկաների նկատմամբ նոր սերնդի արձագանքի ստուգմամբ, նոր թիրախ են ընտրել 90-ականների համացանցը:
Երեխաները դիտել են Kids’ Guide to The Internet ուսումնական տեսանյութը համացանցից օգտվելու մասին և ծիծաղով ու զարմանքով արձագանքել դրա հնությանը: «Դրանից որևէ նոր բան սովորեցի՞ք» հարցին նրանք կրկին ծիծաղով են արձագանքել՝ ասելով, որ ամեն ինչ գիտեն:











































