Ուկրաինայի ռադայի ժողովրդական պատգամավորներն աջակցել են №4996 որոշման նախագծին՝ նորընտիր նախագահ Պոյտր Պորոշենկոյի երդմնակալության օրը նշանակելով հունիսի 7-ին: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 300 պատգամավոր: Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինան»:
Որոշման մեջ նշվում է, որ հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, Գերագույն ռադայի նիստերի դահլիճում կանցկացվի հանդիսավոր նիստ՝ նվիրված նորընտիր նախագահի երդմնակալությանը:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ԿԸՀ ղեկավար Միխայիլ Օխենդովսկին արտախմբակցային պատգամավոր Պյոտր Պորոշենկոյին հայտարարել է ընտրությունների հաղթող: Արձանագրությունների 100 տոկոսի հաշվարկման արդյունքում Պորոշենկոն հաղթել է 54.7 տոկոս ձայնով:









































