Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ԱՀՀԿ) տնօրեն ի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունից կարելի է անել մեկ հետևություն. Ղարաբաղը Հայաստանինը չէ: Նա նման տեսակետ հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝ անդրադառնալով Աստանայում տեղի ունեցածին և Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Հայաստանն առանց Ղարաբաղ է գնում ԵՏՄ:
«Մեզ համար կարևորն այն է, որ ՀՀ իշխանությունները հայտարարեցին, որ Ղարաբաղը Հայաստան չէ. սա շատ էական խնդիր է: Լավ, բա եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետություն չէ, բա ի՞նչ է: Ինձ դա շատ է հետաքրքրում, ի՞նչ է Ղարաբաղը՝ ուրիշ երկրի տարածքում անկախ պետությո՞ւն»,-հարցադրում արեց նա:
Մանվել Սարգսյանը անդրադարձավ նաև ռուս պաշտոնյաների այն հայտարարությանը, թե Բաքվին էլ են հրավիրում Եվրասիական տնտեսական միություն: «Ի՞նչ ստատուսով է Բաքուն մտնում Եվրասիական տնտեսական միություն: Իհարկե, Մոսկվան ասելու է՝ Ղարաբաղով, ու Հայաստանը հակազդելու որևէ բան չունի: Լուրջ խնդիրներ կան,իսկ Հայաստանում գոյություն ունի մի մոտեցում՝ ավելի լավ է այսպես անորոշ վիճակի մեջ թողնենք ամեն ինչ ու ոչինչ չխոսենք»:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Հայաստանը, ամեն դեպքում, չանդամագրվի այդ միությանը, Մանվել Սարգսյանն պատասխանեց. «Ամեն անգամ գնալու են ու ամեն անգամ թուղթ չեն տալու ստորագրելու»:








































