«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:
-Պարոն Կարախանյան, Հայաստանը պատրաստվում էր դառնալ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ, սակայն ոչ միայն այդպես չեղավ,այլև կարծես կասկածի տակ է ՀՀ անդամագրումն այդ միությանն ընդհանրապես: Ի՞նչ է Ձեզ հուշում Աստանայում տեղի ունեցածը:
–Աստանայում տեղի ունեցածըՀայաստանի արտաքին քաղաքականության, ՀՀ իշխանությունների համար մի պատմական տերմին է, որ կոչվում է՝ Աստանայի եվրասիական դասերը:Ի՞նչ տեղի ուենցավ,և ի՞նչ պետք է լիներ:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կար մի բացառիկշանս Եվրասիական միության հետ կապված, որ ԼՂ-ն կարող էր ստանալ որոշ լեգալացում ինչ-որ միջազգային ասոցիացիայի կամ միության շրջանակներում: Սա ունիկալ շանս էր Հայաստանի, ԼՂ-ի համար, որը կարելի էր օգտագործել: Բայց ստացանք այն, ինչ ստացանք: Չեմ ուզում շատ վատ բաներ ասել, բայց ՀՀ իշխանությունների վարած պանծալի քաղաքականության, թուլության, թուլամորթության, անկարողության, արտաքին քաղաքական կիսագրագիտության պատճառով այդ հարցը տապալվեց: Կար հնարավորություն,և կարելի էր այդ հարցը լուծել այնպես, որ Լեռնային Ղարաբաղըինչ-որ կիսատ ձևով ճանաչվածություն ձեռք բերեր, մտներ միջազգային կառույցի մեջ,և հետագայում այդ հարցը շատ լավ կարելի էր լուծել Լեռնային Ղարաբաղի ճանաչման տեսքով, հետագայում նաև Հայաստանի հետ կապված հարցերի հետ միասին, բայց այս հարցը տապալվեց: Անհրաժեշտ էր մտավոր ռեսուրսների, ֆինանսական, տնտեսական, ադմինիստրատիվ, քաղաքական ռեսուրսների համահայկական մոբիլիզացիա, որ այս ամեն ինչը տեղի ունենար: Այդ հնարավորությունը կար, բայց այս իշխանություններն ի վիճակի չեղան դա իրականացնելու: Ամեն ինչ գնում էր դրան, բայց ՀՀ իշխանությունները զբաղված են շատախոսությամբ, դատարկախոսությամբ, կիսագրագետ, անգրագետ քայլեր իրականացնելով և ամեն ինչ տապալելով: Իմիջի այլոց,այս խնդիրը կարող էին լուծել և՛ առաջին, և՛ երկրորդ նախագահները: Եթե ծուռ նստենք, դուզ խոսենք՝այս խնդիրները լուծելի են նրանց երկուսի թիմերի կողմից:
Հիմա Հայաստանի իշխանությունները ինչքան ասես զազրախոսությամբ, ստախոսությամբ զբաղվեցին և կորցրին այդ հարցը խայտառակ թույլ, անտաղանդ թիմի պատճառով:Եթե շարունակությունն էլ թողնեին մնար ՀՀ իշխանությունների հանճարեղ արտաքինևներքին քաղաքականություն վարող թիմի վրա, դա էլ էր տապալվելու:
Բարեբախտաբար,այս հարցի՝ եվրասիական կոորդինացիան գտնվում էր Ռուսաստանի ձեռքերում, Ռուսաստանը ականջներից քաշելով Հայաստանին հանեց այս վիճակից, որ Հայաստանը էլի չմնա գործընթացների ճամփեզրին․ մանավանդ այն գործընթացների, որ ինքն է ուզել ու մտնել:Ինքը ցանկություն է արտահայտում, հետո ժամանակը ցույց է տալիս, որ նա ի վիճակի չէ անել անգամ այն, ինչի ցանկությունն ինքն ունի:
Իհարկե Աստանայում որոշ թատերականացված պահ կար՝ նախնական պայմանավորվածություն, համաձայնություն: Նազարբաևը չէր ուզում իր ընկերոջ հետ կոնֆլիկտների մեջ մտնել,և դեմքը պահելու համար մի պահ դերասանական ինչ-որ ներկայացում արեցին, տեսեք-տեսեք՝պաուզա տվեցինք, Հայաստանը միանգամից չի մտնում, հարցեր կան և այլն:
Այդ նամակը նախագահները ստացել էին, քննարկել ու եկել էին այն եզրակացության, որ ուղղակի պետք է հնչեցնել, արդյունքում ուղղակի Նազարբաևի ընկերն իրեն ավելի շոյված զգաց․ սա ավելի շատ հոգեբանական, քան ռեալ քաղաքական խնդիր էր լուծում: Բնական է, որ Հայաստանի հետ կապված խոր խնդիր չի առաջանա, բնական է նաև, որ Հայաստանն է մտնում ԵՏՄ՝ առանց Լեռնային Ղարաբաղի:
Կան մշակված տարբերակներ, որ Հայաստանի սահմանամեձ տարածքների հետ կապված տնտեսական գործառույթները տան Հայաստանին,ու այդ խնդիրն այսկերպ լուծվի: Այնպես, ինչպես ԼՂ քաղաքացիներն են Հայաստանի Հանրապետության անձնագրով ստանում վիզաներ կամ գործարքներ կնքում, այնպես էլ Հայաստանի ընկերությունները, Հայաստանի տնտեսվարող սուբյեկտները Լեռնային Ղարաբաղում կարող են արտադրություն անել,և դա հանձնարարվի Հայաստանին․ այսինքն՝Հայաստանը հետագայում պատասխանատվություն կկրի, եթե միջազգային կառույցների առաջ հարցեր առաջանան: Մոտավորապես այս շրջանակներում կլուծվի, կամ էլ եթե դա էլ որոշեն՝Ալիևի կամ Նազարբաևի կապրիզներին ընդառաջ գնալու խնդիր է, կորոշվի, որ Հայաստանը Եվրասիականի ընդհանուր համաձայնագրի մեջ մտնում է, բայց Հայաստանին կհանձնարարեն, որ հետագայում մշակի այդ սահմանի, անցակետի հարցերը,առավել ևս,որ այնտեղ կֆիքսվի, որ այդ հարցով զբաղվում է Մինսկի խումբը,և կսպասեն,մինչև այդ խումբն ինչ-որ որոշումների գա:
–Այսինքն՝ կարծում եք, որ, չնայած այս խնդիրներին և ստեղծված իրավիճակին, Հայաստանն այնուամենայնիվ կանդամագրվի ԵՏՄ-ին:
-Անդամագրում միանշանակ կլինի, որովհետև այդ հարցը որոշված է, անկասելի է: Բարեբախտաբար,այդ հարցը ի նպաստ Հայաստանի կոորդիանցվում է Ռուսաստանի իշխանական շրջանակներում: Հարցը լուծված է, ուղղակի այստեղ հոգեբանական և որոշ ճշտումների հարց կա.ոչ մի տեղ գրված չէոր ԼՂ-ն է մտնում Հայաստանի հետ կամ առանձին այդպիսի խնդիր չկա, պարզապես Բաքվի ընկերոջ խնդրանքով վերէ հանվում: Աստանայում տեղի ուենցածը նախօրոք պայմանավորված իրավիճակ էր, որ պետք էր ցուցադրել տեսախցիկների առաջ:
Իհարկե,եթե ՀՀ իշխանությունները նորմալ լինեին, Հայաստանը կլիներ ԵՏՄ հիմնադիր անդամ, բայց երևի մեծ սկզբունքային տարբերություն չկա՝ հետագայում անդամ դարձածների և հիմնադիրների միջև: Միայն մի բան, եթե Հայաստանը գար հիմնադիր անդամի կարգավիճակով, նախնական էլ հարցերը շատ ուժեղ քաղաքական աշխատանքի միջոցով լուծած լինեին այդ երկրների հետ,այլ իրավիճակ կլիներ: Եթե Հայաստանը գնար հիմնադիր անդամի կարգավիճակով ևունենար իր ուժեղ դիրքերը,կարող է՝Լեռնային Ղարաբաղի հարցն էլ լուծվեր, դրա համար ընկանք երկրորդ պլան՝ «Ճ» կլաս ենք դարձել:
–Ասում եք՝Ալիևի նամակի մասին Պուտինընախապես իմացել է: Հայաստանը վերջին շրջանում ակնհայտ պրոռուսական քաղաքականություն է վարում, նույնիսկ Ասոցացման համաձայնագրից հանուն Մաքսային միության հրաժարվեց։Ինչո՞ւ Պուտինը չպաշտպանեց իրեն այդքան հավատարիմ երկրին:
–Դա կոմպրոմիս էր, միայն վասալությամբ ոչինչ չի լուծվում: Ամեն ինչի կհամաձանեմ,ձեր վասալն եմ՝դա քիչ է և վնասակար Հայաստան պետության առողջության համար: Պետք չէ նման բան անել, պետք է դեմք ունենալ, ազգային շահեր,ու կարողնանալ դա պաշտպանել, հստակ ծրագիր ունենալ, հասկանալ ինչ են ուզում, խմբեր ձևավորվել, հստակ ծրագիր ունենալու գնալգործնականում իրականացնել.սա չկա: Քրեաօլիգարխիկ համակարգի թիմը ի վիճակի չէ այդ ամենն անել, ի սկզբանե դրված չէ ուժեղ պետականության, հայկական պետականության ամրապնդման համար որևէ բան անելու ցանկությունը:Իսկ քրեաօլիգարխիկ համակարգը Հայաստանում թալանով է զբաղված:
Մենք ոնց պտտվում ենք, ինչքան աջ ու ձախ գնանք՝Ռուսաստան, արևմուտք,գալիս կագնում ենք նույն կետի վրա: Տրամաբանությունն ի սկզբանե սխալ է՝ էլ ի՞նչ են ուզում ռուսները, ինչ ուզեցին՝տվեցինք։Ամեն ինչ տվել ենք, բայց քեզ չեն ասում տուր, դու ես տալիս, եթե պետք է տաս՝ փակիր այդ պետությունը, գնա ուրիշ բանով զբաղվիր՝ կամ եթե չես կարողանում՝ հրաժարական տուր գնա: Պետք է ճկուն քաղաքականություն վարել, ազգային պետական դեմք ունենալ։ Վաղ թե ուշ, պատմությունը ցույց է տալիս, ամենամեծ, ամենահզոր պետություններն էլ միանում են, ասոցիացիաներ են կազմում, բայց կան պետություններ, որ մտնում են այդ միությունների մեջ իրենց դեմքով, ազգային պետական շահերով, կան էլ՝ որ վասալի, խամաճիկի թյուրիմացության կարգավիճակով․ սա է դժբախտությունը այսօրվա դրությամբ:
-Հայաստանում ընդդիմադիրները քննադատում են Սերժ Սարգսյանի պահվածքը՝ այնտեղ Նազարբաևին ոչինչ չպատասխանել, գալ այստեղ երիտհանրապետականներին ասել՝ «տհաճ» էր Նազարբաևի հայտարարությունը:
-Դա «Comedy club»-ի ի շարունակությունն է, բայց լինենք օբյեկտիվ․ այս տապալման իրավիճակում ի՞նչ պետք է պատասխաներ, ի՞նչ կարող էր պատասխանել Ս․ Սարգսյանը Նազարբաևին այս իրավիճակում:
Սերժ Սարգսյանի մոտ միայն պրոպագանդան՝ՊՌ-ն է լավ ստացվում, բայց դա էլ նա խառնել է ռեալ քաղաքական գործնական քայլերի հետ:
Մի բան պետքէասեր ՀՀԿ-ական երիտասարդներին՝ ասաց։Մարդը պետականության, ազգային շահերի ոլորտում զբաղվում է պրոպագանդայով և ՊՌ-ով, արտաքին հարցերում էլ տապալվել է, ասում է՝ մենք ոտքով-գլխով հանձնվել ենք Ռուսաստանին, նա էլ այսպես է վարվում:










































