Wednesday, 22 07 2026
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

ՀՀԿ-ի խոսքի արժեքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Եվ այսպես` շաբաթ օրը Սերժ Սարգսյանն, ի վերջո, հարկ համարեց անդրադառնալ առանց Ղարաբաղի ՄՄ-ին անդամակցելու` մայիսի 29-ին Աստանայում հնչեցված պահանջին: Ընդ որում, դա արվեց չորրորդական նշանակության մի միջոցառման ընթացքում` գուցե թե այդպիսով փորձելով նաև ցույց տալ, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարևորում Նազարբաևի հայտարարությունը:

Սակայն այն, ինչ ասաց Սարգսյանը` առաջին հերթին ի ցույց դրեց, թե որքանով են ՀՀ իշխանությունները կարևորում սեփական հայտարարությունները: Հիշեցնենք` անդրադառնալով Նազարբաևի հնչեցրած պայմանին` Սարգսյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»:

Դժվար է հավատալ, որ Ս. Սարգսյանը տեղյակ չէ սեփական թիմի ներկայացուցիչների՝ բազմիցս հնչեցրած հայտարարություններին, որ Հայաստանը և Ղարաբաղը որպես մեկ միասնական տնտեսական տարածք են ներառվելու Մաքսային միության կազմում: Այդօրինակ հայտարարությունների` արդեն քանի ամիս շրջանառվող տարափում ամենաթարմը Սարգսյանից ընդամենը մեկ օր առաջ ՀՀԿ փոխխոսնակ Է. Շարմազանովի արած հայտարարությունն էր. «Հայաստանը և Ղարաբաղը մեկ միասնական տարածք են: Դա այդպես է և այդպես էլ կմնա, սա անհերքելի է»: Փաստորեն` ընդամենը մեկ օր անց Ս. Սարգսյանը հերքեց այն, ինչը ՀՀԿ պաշտոնական դիրքորոշումը ներկայացնող մամուլի խոսնակի ներկայացմամբ` «անհերքելի» էր:

Դրանից ընդամենը երկու շաբաթ առաջ էլ Հովիկ Աբրահամյանն էր նման մի «անհերքելի» հայտարարություն արել` վստահեցնելով. «Մեկ տարածք ենք մենք լինելու, որևէ այլ ձևակերպում այդ հարցում չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է Գալուստ Սահակյանի` «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում արած հավաստիացմանը, թե` «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք: Ոնց որ այսօր է ներմուծում կամ արտահանում, նույն ձևով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա», և կամ այլ ՀՀԿ-ականների` Արտակ Զաքարյանի, Գագիկ Մինասյանի պնդումներին, ապա դրանք, թերևս, ավելորդ է հիշեցնել՝ զուտ այն պատճառով, որ նրանց խոսքերը որևէ արժեք չունեն` նախ և առաջ Սերժ Սարգսյանի համար, որն իր դիվանագիտական «լյապսերը» մշտապես փորձում է լղոզել` թքած ունենալով սեփական թիմակիցների հեղինակության վրա:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում