Իսրայելը «չափազանց հիասթափված է» Պաղեստինի նոր կառավարության հետ համագործակցելու ԱՄՆ որոշումից: Նոր կառավարության կազմում են նաև ՀԱՄԱՍ արմատական իսլամական շարժման կողմնակիցները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Իսրայելի հայտարարությունը:
«Մենք չափազանց հիասթափված ենք այն բանից, որ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը մտադիր է աշխատել Պաղեստինի ազգային միասնության կառավարության հետ»,- նշվում է փաստաթղթում:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Վաշինգտոնը կարող էր նպաստել խաղաղ կարգավորմանը՝ Մահմուդ Աբասից պահանջելով չեղյալ հայտարարել ՀԱՄԱՍ-ի հետ պայմանագիրը և վերադառնալ Իսրայելի հետ բանակցություններին»:








































