ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձագանքել է երեխաների կողմից՝ առանց մեծահասակների ուղեկցության, ամերիկյան սահմանը անօրինական հատելու դեպքերի աճին: Օբամայի խոսքով՝ խոսքը մարդասիրական վիճակի մասին է, որը անհապաղ ուշադրության կարիք ունի: Այս մասին փոխանցում է BBC-ն:
Վերջին տվյալներով՝ վերջին տարում շուրջ 60 հազար երեխաներ ինքնուրույն արտագաղթել են ԱՄՆ: Նրանք հիմնականում Հոնդուրասից են, Գվատեմալայից և Սալվադորից:
Այդ խնդրի լուծման համար Սպիտակ տունն ամերիկյան Կոնգրեսից խնդրել է հավելյալ 1.4 մլրդ դոլար:
Նշվում է, որ ամենից հաճախ երեխաները նման քայլի են դիմում՝ հույսով, որ այդպիսով կփախչեն ընտանեկան բռնությունից, հանցավոր խմբավորումներից կամ պարզապես աղքատությունից:









































