Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խորապես մտահոգված է Ուկրաինայի հարավ-արևելքում իրադարձությունների ընթացքով, որտեղ ակտիվացել են ուժայինների ռազմական գործողությունները, և կոչ է անում Կիևին զոհեր թույլ չտալ խաղաղ բնակչության շրջանում, RIA Novosti գործակալությանը հեռախոսով հայտնել է կազմակերպության փորձագետ Հիթեր Մաքգիլը։
«Amnesty International-ում խորապես մտահոգված են նրանով, որ բախումների հետևանքով Ուկրաինայի արևելքում, Դոնեցկում տուժում է քաղաքացիական բնակչությունը։ Մենք կոչ ենք արել Ուկրաինայի զինված ուժերին համոզվել այն բանում, որ կանեն ամեն ինչ քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար. դա շատ կարևոր է»,- հայտարարել է Մաքգիլը։







































