Thursday, 04 06 2026
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր

Պաշտոնական. ԱԳՆ-ում տեղի ունեցավ երիտասարդ դիվանագետների երդման արարողությունը

ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 հոգի ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով:
Նոյեմբերի 2-ին արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ արտաքին մրցույթում հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 հոգի ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով:
Այսoր ԱԳՆ փորձաշրջանը հաջողությամբ ավարտած հինգ դիվանագետներին ԱԳ նախարարի հրամանով շնորհվեց կցորդի`առաջին դիվանագիտական աստիճանը եւ նրանց հանձնվեցին դիվանագետի վկայականները:
Երիտասարդ դիվանագետներին շնորհավորեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց.
«Գիտեմ, որ երազել եք այս օրվա մասին։ Ավելի ճիշտ՝ հուսով եմ, որ երազել եք, որովհետեւ բացի գիտելիքներից ու ունակություններից՝ կարեւոր է ձգտումը եւ նվիրվածությունը, որովհետեւ առանց այդ հատկանիշների դժվար է դառնալ լավ դիվանագետ: Ի տարբերություն նախորդ սերնդի՝ դուք այդ երազելու հնարավորությունն ունեցել եք, որովհետեւ մեծացել եք անկախ Հայաստանում։
Մենք օգտագործում ենք «հազարից մեկ» արտահայտությունը` բացառիկությունն ընդգծելու համար։ Ձեր մասին ես կարող եմ մի քիչ ավելի ստույգ թիվ տալ. տասը հազարից մեկը։ Սա թեւավոր խոսք չէ, այլ պարզ թվաբանություն։ Մեր երկրի յուրաքանչյուր տասը հազար քաղաքացուց մեկին է միայն վիճակվում այդ պատիվը ՝ լինելու Հայաստանի Հանրապետության դիվանագետ: Սա նաեւ, ինչ-որ իմաստով, մեծ պատասխանատվություն է ՝ մյուս ինը հազար ինը հարյուր իննսունիննի առջև։
Նախկինում շատերը նույնիսկ չէին համարձակվում երազել դիվանագետ դառնալու մասին. Հայաստանի դիվանագիտական ծառայությունը բուն իմաստով ձեւավորված չէր, Խորհրդային Միության դիվանագետ լինելու համար հարկավոր էր լինել հարյուր հազարավորներից մեկը:
Այսօր իրականացել է ձեր երազանքը եւ ձեզ շնորհավորում եմ այդ կապակցությամբ: Շնորհավորանքի հետ ես ոչ թե մաղթանքներ, ավելի շուտ մի քանի պատգամ կցանկանայի փոխանցել:
Դիվանագետ լինելը նախեւառաջ նշանակում է նվիրվածություն Հայրենիքին: Նշականում է գիտակցել, որ Հայրենիքը, Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից:
Դիվանագետ լինելը պահանջում է մտավոր, ֆիզիկական եւ հոգեւոր ուժերի մշտական լարում, բարձր աշխատունակություն, իհարկե`ֆիզիկական դիմացկունություն։
Դիվանագետի աշխատանքը չունի ավարտ կամ դադար: Արձակուրդ, վատ ինքազգացողություն, աշխատանքային ժամեր, հանգստյան օր. այս ամենը, իհարկե, կա դիվանագետի համար, բայց միայն տեսականորեն, որովհետեւ գործնականում իսկական դիվանագետը, իսկ ես հուսով եմ, որ դուք ցանկանում եք լինել իսկական դիվանագետ, աշխատանքի մեջ է միշտ։
Դիվանագետ լինելը նաեւ նշանակում է մշտապես սովորել` ոչ միայն հարստացնել գիտելիքները դիվանագիտության եւ միջազգային հարաբերությունների, այլ նաեւ` այլ, հնարավորինս շատ ասպարեզներում, որովհետեւ դիվանագետը պետք է լայն եւ բազմակողմ աշխարհահայցք ունենա, որպեսզի լավագույն կերպով կարողնա դրսեւորել իրեն որպես դիվանագետի:
Շնորհավորում եմ Ձեզ եւ բարի երթ եմ մաղթում»:
Նորանշանակ դիվանագետները համալրեցին ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի, Եվրոպայի, իրավաբանական վարչությունները, ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում