ԱԷՄԳ-ը կարող է քննարկել Ուկրաինա տեսուչներ ուղարկելու հարցը՝ ստուգելու համար միջուկային օբյեկտները, եթե այդպիսի հարցում ստացվի։ Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն մամլո ասուլիսում, հաղորդում է ITAR-TASS–ը։
«Մեզ հայտնի չէ միջուկային օբյեկտների անվտանգության վերաբերյալ Ուկրաինայից պաշտոնական կամ ոչ պաշտոնական հարցումների մասին»,- հավելել է նա։
«Բայց եթե հարցում ստացվի, օրինակ, գնահատման տեսչություն ուղարկելու մասին, ապա մենք կարող ենք այն քննարկել»,- ընդգծել է Ամանոն։
Նա հիշեցրել է, որ «Ուկրաինայում գործում է 15 էներգաբլոկ (չորս ԱԷԿ-ում), և դրանք բոլորը գտնվում են ԱԷՄԳ-ի անվտանգության երաշխիքների ռեժիմի ներքո»։










































