Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին զգուշացրել է տարածաշրջանի որոշ երկրների, որոնք աջակցում են Սիրիայում մարտնչող «Թաքֆիր» արմատական խմբավորմանը, այն սպառնալիքի մասին, որը գալիս է ահաբեկչական տարրերից։ Այս մասին երկուշաբթի հաղորդել է գերագույն առաջնորդի կայքը, տեղեկացնում է Trend-ը։
«Ցավոք, տարածաշրջանի որոշ պետություններ դեռևս օգնում են «Թաքֆիր» խմբավորմանը և պաշտպանում են նրա գազանությունները Սիրիայում»,- ասել է այաթոլա Խամենեին Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ։
Այլաթոլայի խոսքերով՝ այդ խմբավորումը ոչ հեռու ապագայում վրեժ կլուծի իր իսկ կողմնակիցներից։









































