Wednesday, 22 07 2026
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին
Այրվել են պահեստը և մոտ 400 հակ անասնակեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Բյուրեղավանում և Գառնիում
Թիվ 77 մանկապարտեզն առաջին անգամ ամբողջությամբ հիմնանորոգվել է
Բնակարանից գողացել էր զոդման սարք, էլեկտրական պտուտակահան, մալուխներ
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
Տեղադրվել են անվտանգային սյուներ
23:30
Ռոսավիացիան սահմանափակել է մոսկովյան օդանավակայանների թռիչքների բարձրությունը
Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
Զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել
22:50
Ֆրանսիայի խորհրդարանն արգելել է սոցցանցերի օգտագործումը մինչև 15 տարեկան երեխաների համար
Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էնդի Բըրնհեմին
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
21:50
Մելոնին արձագանքել է ԱԲ-ով ստեղծված իր մասին տեսանյութին
21:30
Ճապոնիայի վարչապետի հայտարարությունը՝ բուռն քննարկումների առիթ
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Բայց Վաշինգտոնը «կբացահայտվի՞»
20:50
Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
20:40
Mastercard Travel Pass. նոր հարթակ AEB Mastercard World քարտի ճամփորդական առավելություններից օգտվելու համար
20:30
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ում սցենարով է Դավիթ Թամրազյանը սպանել նախկին սիրուհուն․ Դատարանը սանկցիա կիրառեց պաշտպանների նկատմամբ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Դավիթ Թամրազյանի գործի դատական քննությունը:

Դավիթ Թամրազյանը մեղադրվում է իր նախկին սիրուհուն՝ մատուցողուհի Մ.-ին վրեժի հողի վրա սպանելու՝ մսագործի դանակով կոկորդը կտրելու, ապա հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով բնակարանը հրկիզելու համար: Դավիթ Թամրազյանը որպես խոհարար է աշխատել, տիրապետել է մսագործի հմտություններին, ինչն էլ նրա հետքին է կանգնեցրել նախաքննական մարմնին:

Ամբաստանյալի շահերի նախկին պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի փոխարեն ամբաստանյալի շահերը ներկայումս պաշտպանող Կրոմվել Գրիգորյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ արդեն հետազոտված որոշ ապացույցներ նորից հետազոտելու վերաբերյալ:

Պաշտպանը նշեց, որ Դավիթ Թամրազյանի բնակարանում խուզարկություն է կատարվել սպանության հաջորդ օրը՝ հանցագործության գործիք գտնելու նպատակով, բայց ոչինչ չի հայտնաբերվել: Երկրորդ խուզարկությամբ են դանակներ հայտնաբերվել՝ ըստ «գրված սցենարի»:

Ակտիվ անձանց, օրինակ՝ այս գործով կասկածված Միսակի, Օֆելյայի հարցաքննությունների արձանագրությունները, ըստ պաշտպանի, դատարանը պետք է հետազոտեր, նաև՝տուժողի հետ բնակված անձանց հեռախոսային խոսակցությունների վերծանումները:

Պաշտպանը միջնորդեց վկա Միլենային և ամբաստանյալին նորից հարցաքննել:

Հրապարակել ոչ միայն մեղադրանքի հիմքում դրված, այլ գործի համար փաստական նշանակություն ունեցող փաստաթղթերը:

Մեղադրողն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ՝ նշելով, թե նախաքննական մարմինը հարյուրավոր մարդկանց է հարցաքննում, «հո բոլորին չի՞ բերելու դատարան, գործով էնքան քննություն է կատարվել, որ բավարար լինի ամբաստանյալի մեղքը հաստատելու համար»:

Ըստ մեղադրողի՝ փաստաբանը կոնկրետ չի նշել, թե որ փաստաթուղթը և ինչ պարզելու համար է ուզում, որ հրապարակվի:

Դատարանը հիմնականում մերժեց պաշտպանի միջնորդությունը՝ բացառությամբ ամբաստանյալի հարցաքննության: Նախագահողը նշեց, որ դա ամբաստանյալի իրավունքն է, նա ցանկացած ժամանակ կարող է հարցաքննվել: Նախագահողը որոշեց նաև հրապարակել ամբաստանյալի բնակարանում կատարված առաջին խուզարկության արձանագրությունը:

Պաշտպանը պնդեց, որ հրապարակվեն նաև ամբաստանյալի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, քանի որ ըստ պաշտպանի՝ ամբաստանյալ Դավիթի՝ դեպքի օրվա շարժը դատարանը չի հետազոտել:

Դատարանը հնարավոր համարեց նաև այդ վերծանումների հրապարակումն ու հետազոտումը, բայց առաջարկեց, որ դա անի պաշտպանը:

Դավիթ Թամրազյանը հայտարարեց, թե պատրաստ է հարցաքննվել միայն պաշտպանի փաստաթղթերի հրապարակումից և պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո:

Ըստ պաշտպանի՝ վկա Միլենան՝ Դավիթ Թամրազյանի նախկին ընկերուհին, ակնհայտ սուտ ցուցմունք է տվել, թե Դավիթի դեմ ցուցմունք է տվել նրա ձերբակալումից հետո, երբ արդեն չէր վախենում նրանից, բայց, ըստ պաշտպանի, սկզբում Միլենան է ցուցմունք տվել՝ մինչև Թամրազյանին ձերբակալելը՝ ժամը իննին:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալի բնակարանում կատարված առաջին խուզարկության արձանագրությունը: Խուզարկությունը կատարվել է սպանության հաջորդ օրը, ժամը 21-ն անց 30-ից մինչև 22-ն անց 30 րոպեն:

Դատարանը խուզարկության թույլտվությունը տվել է, նշելով, թե կարող են հայտնաբերվել քրեական գործով ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ: Առաջին խուզարկության ժամանակ ոչինչ չի հայտնաբերվել: Երկրորդ խուզարկության ժամանակ հայտնաբերվել են դանակներ:

Ըստ պաշտպանի՝ «հետո սցենարը գրվեց, գնացին ու դանակներ գտան»:

Պաշտպան Գրիգորյանը հայտարարեց. բացի Թամրազյանի՝ նեղության մեջ, այսինքն արգելանքի տակ գտնվելու ժամանակ տված ցուցմունքներից, ուրիշ ապացույց չկա գործում՝ պաշտոնապես հայտարարում եմ:

Պաշտպանը պնդում էր, թե նախաքննության ժամանակ Դավիթ Թամրազյանին ծեծել են, դրա համար է նա խոստովանական ցուցմունքներ տվել:

Ըստ մեղադրողի՝ Թամրազյանն այնպես մանրամասն է նկարագրել տուժողի բնակարանն ու կատարած սպանությունը, որ «Կոջոյանն ու Բաշինջաղյանն էլ էդպես մանրամասն չէին կարող նկարել»:

Մեղադրողը նշեց նաև, որ եթե ծեծող լինեին, Թամրազյանից առաջ ձերբակալված Օֆելյան խոստովանել էր, թե ինքն է սպանել, հենց նրան էլ կմեղադրեին, էլ ինչո՞ւ էին չարչարվում ու անմեղ մարդուն ծեծում, որ չարածը խոստովանի:

Պաշտպանը ցանկություն հայտնեց, որ հետազոտվեն Դավիթ Թամրազյանի՝ մեկ ամսվա ընթացքում ունեցած հեռախոսային խոսակցությունների վերծանումները:

Դավիթ Թամրազյանի հեռախոսային վերծանումները հրապարակելու և հետազոտելու հետ կապված՝ պաշտպան Կրոմվել Գրիգորյանի ու նախագահող դատավորի միջև բուռն քննարկում ծավալվեց: Պաշտպանը ցանկանում էր, որ իրեն տրամադրվեն մեկ ամսվա կտրվածքով ամբաստանյալի հեռախոսային խոսակցությունների բոլոր վերծանումները, իսկ դատարանը նշում էր, որ էլեկտրոնային կրիչը տրամադրվել է պաշտպանին, նա կարող էր հետազոտել, թղթային ձևով հանել ու դատարանում հրապարակել իրեն անհրաժեշտ մասերը:

Դատարանի կողմից լազերային կրիչից տպված վաթսունհինգ էջերը չբավարարեցին պաշտպանին, նա ցանկանում էր, որ իրեն տրամադրվեն վերծանումների բոլոր սյունակները՝ ո՞ւմ է զանգել Թամրազյանը, խոսակիցը ո՞ր փողոցում է եղել և այլն:

Սպանված աղջկա մայրը վրդովվեց պաշտպանի համառությունից ու ամբաստանյալի ժպտադեմ տեսքից: Նա սկսեց գոռալ. «Ի՞նչն ես հետազոտում, մարդասպանիես պաշտպանում, կողքիդ նստածը իմ էրեխին սպանել ա: Համբերությանս բաժակը լցվեց, ի՞նչն ա հետազոտում, դիտավորյալ սպանել ա էրեխուս, մի տարի ա՝ տանջվում ենք էս թուրքի ծնունդի ձեռին: Դու իմ էրեխին կյանք տվե՞լ ես, որ խլեցիր…Ինչի՞ ես ժպտում…»:

Նախագահողը դահլիճից հեռացրեց տուժողի իրավահաջորդին:

Մեղադրող Սարգսյանը հայտարարեց, թե պաշտպանի կողմից դատական քննությունը ձգձգելու միջոց է վերծանումների ամբողջական հրապարակումը պահանջելը, նման անօրինական միջնորդություն ներկայացնելը:

Նախագահողը հայտարարեց, որ եթե պաշտպանը չի ցանկանում հրապարակել իրեն տրամադրված վերծանումները, դատարանն ավելի ոչինչ չի կարող անել: Վերծանումների ընդլայնված տարբերակը պաշտպանը իրեն տրամադրված կրիչից կարող էր ինքը հանել ու ներկայացնել և հետազոտել դատարանում:

Պաշտպան Կրոմվել Գրիգորյանը հայտարարեց, թե նման պայմաններում ինքնաբացարկի միջնորդություն ունի նախագահողի վերաբերյալ, բայց իրեն ժամանակ է պետք պատրաստվելու համար:

Նախագահողը հայտնեց, թե օրենքում նշված չէ, որ ինքնաբացարկի միջնորդությունը պարտադիր պիտի գրավոր ներկայացվի, կամ այն ներկայացնելու համար դատարանը պետք է ժամանակ տրամադրի: Այնուամենայնիվ, դատարանը կես ժամ տրամադրեց, բայց պաշտպանը հայտնեց, թե կես ժամն իրեն բավական չէ:

Երեսուն րոպե ընդմիջում հայտարարվեց:

Երեսուն րոպե անց պարզվեց, որ պաշտպաններ Անտոնյանն ու Գրիգորյանը դուրս են եկել դատարանի շենքից ու չեն վերադարձել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանների վարքագիծը քննության առնելու համար:

Քսան րոպե անց նախագահողը հրապարակեց որոշումը ամբաստանյալի շահերի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին:

Դատարանը որոշեց, որ պաշտպաններ Արմեն Անտոնյանի և Կրոմվել Գրիգորյանի դրսևորած վարքագիծը՝ հայտարարված ընդմիջումից հետո նիստերի դահլիճ չներկայանալը գնահատում է որպես դատական նիստի ձախողում, փաստաբանների կողմից իրենց պարտականությունների անբարեխիղճ կատարում, անհարգալից վերաբերմունք դատարանի ու դատավարության մասնակիցների նկատմամբ:

Դատական նիստից չարամտորեն խուսափելու, դատարանում իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դատարանի ու դատավարության մասնակիցների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և դատական նիստը ձախողելու համար դատարանը սանկցիա կիրառեց՝ դիմելով փաստաբանների պալատ՝ պաշտպաններ Գրիգորյանին և Անտոնյանին համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար:

Պաշտպանների բացակայությամբ դատական նիստը չշարունակվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 10-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում