Սանկտ Պետերբուրգի Կոլպինսկի շրջանի դատախազությունը ստուգում է անցկացրել, որի ընթացքում պարզել է, որ Թունիսում սպանված աղջկա ընտանիքը եղել է բարեկեցիկ և երբևէ չի հայտնվել ոստիկանության տեսադաշտում: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է գերատեսչության մամլո ծառայությունը:
Փորքիկ Էլ-Մեհդիա զբոսաշրջային քաղաքում դեպքը տեղի է ունեցել մայիսի 13-ին. հյուրանոցը մաքրող կինը համարում գտել է 8-ամյա ռուս աղջկա մարմինը: Մի քանի ժամ անց լողափին ձերբակալվել է աղջկա մայրը, որին կասկածում են դստերը սպանելու մեջ:
«Անչափահասը 3 տարեկանից հաճախել է պարարվեստի ստուդիա, ուսումնասիրել օտար լեզուներ, զբաղվել լողով և լավ առաջադիմություն ցուցաբերել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Անչափահասի մայրը նյարդահոգեբանական և նարկոլոգիական դիսպանսերներում գրանցված չի եղել: Վարչական և քրեական, այդ թվում՝ դստեր նկատմամբ որևէ հակաիրավական գործողության համար պատասխանատվության չի ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:










































