Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան և բարեգործական առաքելությամբ մեկնել է Նեպալ, հայտնում է spletnik.ru-ն:
Նեպալում Սելենան այցելել է դպրոցներ, հանդիպել է հղի կանանց հետ: Այցի 3 օրերի ընթացքում Սելենան, իր իսկ խոսքով, հասցրել է բավական մոտիկից ծանոթանալ երկրին:
Նա նշել է. «Այդ ուղևորությունն ինձ համար մեծ փորձ եղավ՝ երբեմն ցավոտ և սրտաճմլիկ, բայց շատ ոգեշնչող: Երբ տեսնում ես ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաների, հարց է առաջանում՝ ինչպես կարող է լինել, որ նրանք զրկված են ամենաանհրաժեշտից, որ նրանք անզոր են: Երբ խոսում ես այդ երեխաների հետ, հույս ես տեսնում, խոստում և փայլուն ապագա… Նոր սերունդը հասկանում է, որ մարդը կարևոր է, և միջոցներ է ձեռնարկում, որպեսզի փոխի իրավիճակը»:
Իր այցի արդյունքը Գոմեսը դրական է գնահատում. «Նեպալի երեխաներն ինձ սովորեցրել են, որ կիրքը, լավատեսությունն ու աշխատանքը կօգնեն հասնել այն ամենին, ինչի հնարավոր է: Եվ ես կուզեի ասել ամբողջ աշխարհի երիտասարդներին. «Հավատցե՛ք ձեր երազանքներին և հետևե՛ք դրանց»:
Սելենա Գոմեսն այցելել է Նեպալ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան
Տեղի երեխաների հետ շփումը շատ է ոգեշնչել Սելենային











































