Իրանը կատարել է ավելի վաղ համաձայնեցված բոլոր գործնական միջոցառումները՝ ուղղված միջուկային ծրագրի վերահսկմանը: Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն՝ ելույթ ունենալով կազմակերպության կառավարիչների խորհրդի հանդիպմանը: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
«Ես ողջունում եմ, որ Իրանը կատարել է համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի բոլոր համաձայնեցված գործնական միջոցառումները, ինչպես և ծրագրվել էր,- ասել է նա:- Իսլամական հանրապետությունն առարկայորեն փոխգործակցում է գործակալության հետ, այդ թվում՝ էլեկտրոնային դետոնատորների կիրառման հարցի հստակեցման ուղղությամբ»:
Ամանոն նշել է, որ ԱԷՄԳ-ն նախկինի պես ի վիճակի չէ երաշխավորել Իրանում չհայտարարագրված միջուկային նյութերի ու ակտիվության բացակայությունը, ինչպես նաև այն, որ ամբողջ նյութը կիրառվում է բացառապես խաղաղ նպատակներով:









































