Կամբոջայում 7 մարդ է մահացել՝ փորձելով ջրհորից հանել կամբոջական 3 հազար ռիալը (մոտ 70 ցենտ):
Սիեմրեապ նահանգի բնակիչը փողը պատահմամբ գցել էր ցամաքած ջրհորը ու չէր կարողանում դրանք հանել: Արդյունքում նա կորցրել էր գիտակցությունը ու մահացել օդի պակասից:
Տղամարդուն օգնության եկած հարևանները ու ազգականները, որոնք մտել էին ջրհորը, նույնպես մահացել են թթվածնի պակասից՝ հայտնում է Daily Mirror-ը:
Այս մասին պարբերականին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մույ Նորնը:








































