Վաղը՝ հունիսի 3-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը, որը կրում է «Հայ-շվեյցարական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը:
Համերգին հանդես կգան ջութակահարներ Սյուզի Երիցյանը, Շաղիկ Մարտիրոսյանը, ալտահար Աննա Եսայանցը, թավջութակահարուհի Հասմիկ Վարդանյանը, թավջութակահար Պի-Չի Չիենը (Շվեյցարիա), դաշնակահարուհի Աննա Շաբոյանը(Շվեյցարիա):
Համերգի հատուկ հյուրն է կոմպոզիտոր Ֆաբիան Մյուլլերը (Շվեյցարիա):
Համերգի սկիզբը՝ ժ. 19.00-ին:










































