Հունիսի 2-ին Apple-ը WWDC-2014 կոնֆերանսի ժամանակ նոր ապրանքներ կներկայացնի: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:
ԶԼՄ-ների տվյալներով՝ WWDC-2014-ին կցուցադրվեն օպերացիոն համակարգերի նոր տարբերակներ անձնական համակարգիչների և բջջային սարքերի համար:
OS X-ը կփոփոխվի՝ ինտերֆեյսը «շտկելու» և բոլոր գրաֆիկական տարրերը միավորելու համար: Բջջային iOS-ի համար սպասվում է բազմաթիվ առաջադրանքներ կատարելու գործառույթների ընդլայնում, մասնավորապես, ռեժիմի ստեղծում, որում երկու հավելված զուգահեռ աշխատում են ինտերֆեյսի հարևան պատուհաններում:
Ամենասպասելիներից են iPhone 6 սմարթֆոնի և iWatch «խելացի» ժամացույցի հնարավոր անոնսները: Կարող են նորացվել նաև iPad-ը, Apple-ի նոութբուքերը և անձնական համակարգիչները:








































