Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գերմանիայի ազգային հավաքականն ընկերական խաղում չի կարողացել առավելության հասնել Կամերունի ընտրանու նկատմամբ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է խաղը՝ անդրադառնալով նաև կիսապաշտպան Մեսութ Օզիլի գործողություններին:
«Օզիլին հարկավոր է ևս 2 շաբաթ, և մենք աշխարհի առաջնությունում կտեսնենք ուժեղ Օզիլի:
«Կարճ փոխանցումներով խաղը լավագույն մակարդակի վրա չէր: Չափազանց շատ սխալներ էինք գործում»,- Լյովի խոսքերը մեջբերում է Kicker-ը:






































