Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ թիմի ներկայիս կազմը դեռ չի սպառել ուժերը: Այդ մասին հայտնում է AS-ը: Բարտոմեուն չի կասկածում, որ նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «կապտանռնագույններ»-ը կարող են մեծ հաջողությունների հասնել:
«Գիտեմ, որ նախորդ մրցաշրջանը հաջող չէր թիմի և երկրպագուների համար: Մենք բարդ իրավիճակներում հայտնվեցին ինչպես սպորտային, այպես էլ զուտ մարդկային տեսակետից: Տիտո Վիլանովան ընդմիշտ մեզ հետ կլինի: Նրա կորուստն ամենացավալին էր մեզ համար:
Տհաճ էր նաև կարդալ, որ «Բարսելոնա»-ի գերիշխանության դարաշրջանն ավարտված է: Ուզում եմ խնդրել երկրպագուներին ուշադրություն չդարձնել այդ ամենի վրա: Նման կարծիքի տեր մարդիկ սխալվում են»,- ասել է Բարտոմեուն:






































