Աֆղանստանի կառավարությունը հանդես է եկել 5 տարի պատանդված ամերիկացի զինծառայողին «Թալիբանի» 5 բարձրաստիճան գործիչների հետ փոխանակելու ամերիկյան իշխանությունների որոշման կտրուկ քննադատությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Աֆղանստանի իշխանությունները կարծում են, որ շարժման ձերբակալված գրոհայիններին երրորդ կողմին փոխանցելը հակասում է միջազգային օրենքներին:
ԱՄՆ-ը Գուանտանամոյում պահվող բանտարկյալներին հանձնել է Կատարի իշխանություններին այն երաշխիքների դիմաց, թե ազատված թալիբները առնվազն 1 տարի չեն լքի Կատարը:
28-ամյա սերժանտ Բոուի Բերգդալի ազատ արձակումը թալիբների ներկայացուցիչների և ԱՄՆ-ի միջև Կատարի միջնորդությամբ տևական բանակցությունների արդյունք է:







































