Վիեննայում մեկնարկում է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Աղբյուրի տվյալներով՝ Իրանի հարցով «ամեն ինչ կանցնի սովորական ռեժիմով»:
ԱԷՄԳ նիստում սպասվում են «վեցյակի» հայտարարությունները՝ հաջակցություն ԱԷՄԳ-ի քարտուղարության և գլխավոր տնօրենի գործողությունների, սակայն համատեղ հայտարարություն չի սպասվում:
Նշենք, որ խորհուրդը բաղկացած է ԱԷՄԳ-ի 35 անդամ-երկրներից և գումարվում է տարեկան հինգ անգամ: Ներկայիս նստաշրջանը կտևի մինչև ուրբաթ: Նիստն ավանդաբար կբացվի ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի զեկույցով:






































